Գլխավոր էջ | Միջազգային | Ավստրիական մամուլ. «Էրդողանի նոր մայրաքաղաքը Վիեննան է»

Ավստրիական մամուլ. «Էրդողանի նոր մայրաքաղաքը Վիեննան է»

By
Ավստրիական մամուլ. «Էրդողանի նոր մայրաքաղաքը Վիեննան է»

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահամադարական փոփոխությունների հանրաքվեում կողմ է քվեարկել մասնակցողների 51.4 տոկոսը: Քվեարկությանը մասնակցել են նաև արտասահմանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները: Արտասահմանում անցկացված քվեարկության արդյունքների համաձայն՝ «այո»-ն հաղթել է մեծ առավելությամբ, ինչը արձագանք է գտել արտերկրյա մամուլում:

Մասնավորապես, ավստրիական «Heute Gazete» թերթը, համեմատելով Վիեննայում և Անկարայում անցկացված քվեարկության արդյունքները, գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր մայրաքաղաքը թերևս Վիեննան է: Բանն այն է, որ Վիեննայում «այո»-ն հաղթել է՝ հավաքելով 74.6 տոկոս, իսկ Անկարայում պարտվել է՝ ստանալով 48.9 տոկոս ձայն:

Տեղեկացնենք, որ ընդունված նոր սահմանադրությամբ Թուրքիան խորհրդարանական կառավարման համակարգից անցում է կատարելու դեպի նախագահական համակարգ: Եվ նախագահին նախատեսվում է շնորհել շատ լայն լիազորություններ:

 

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0