Գլխավոր էջ | Միջազգային | Գերմանիան կարող է Թուրքիայից հանել իր ռազմական ուժերը

Գերմանիան կարող է Թուրքիայից հանել իր ռազմական ուժերը

By
Գերմանիան կարող է Թուրքիայից հանել իր ռազմական ուժերը

Գերմանիան այլընտրանքային ռազմաբազա է փնտրում՝ թուրքական Ինջիրլիքում տեղակայված իր զորքերը տեղափոխելու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը:

Աղբյուրի համաձայն՝ Գերմանիայի «Ձախերի» կուսակցությունը կառավարությանն է ուղղել մի հարցում, որով փորձել է պարզել, թե հատկապես ուր կարող են տեղափոխվել գերմանական զորքերը:

Գերմանիայի կառավարության պատասխանում նշվել է, որ որպես Ինջիրլիքի այլընտրանք կարող են ծառայել  Հորդանանում, Կիպրոսում և Քուվեյթում տեղակայված ռազմական կենտրոնները: Աղբյուրի համաձայն՝ Գերմանիան ունի ընտրության 8 տարբերակ: Դրանցից 3-ը գտնվում են Քուվեյթում, 3-ը՝ Հորդանանում, երկուսը՝ Կիպրոսում: Հայտնի է նաև, որ Կիպրոսի դեպքում խոսքը Ակրոտիրի և Բաֆ ռազմաբազաների մասին է:

Իր պատասխանում կառավարությունը տեղեկացրել է նաև, որ այս ռազմաբազաներից կամ դրանց տեղակայման երկրներից որևէ մեկի հետ Գերմանիան դեռևս բանակցություններ չի սկսել:

«Ձախերի» կուսակցության պատգամավոր Ժան Վան Աքենը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2016թ. հոկտեմբերի 5-ին իրականացված այցից հետո Թուրքիան կրկին թույլ չի տալիս գերմանացի պատգամավորներին՝ այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա: Մինչ օրս 6 պատգամավոր այցի թույլտվության խնդրանքով դիմել է Թուրքիային, սակայն Թուրքիայի կառավարությունը այդ դիմումներին դեռևս չի պատասխանել:

Ժան Վան Աքենը քննադատել է Ինջիրլիքում և Քոնիայում գտնվող գերմանացի զինվորներին այցելելու թույլտվություն չտրամադրելու Թուրքիայի դիրքորոշումը: Նրա կարծիքով՝ դա լուրջ պատճառ է, որպեսզի գերմանական ուժերն անհապաղ դուրս բերվեն Թուրքիայից:

Հիշեցնենք, որ շուրջ 250 գերմանացի զինվոր և գեմանական «Tornado»  տեսակի 6 հետախուզական ինքնաթիռ 2016թ հունվարից տեղակայվել են Թուրքիայում՝ «Իսլամական պետություն» (ԻՊ- DEAŞ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում աջակցության նպատակով:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0