Գլխավոր էջ | Միջազգային | Նիլդա Գարրե. Սպասում ենք Հայոց ցեղասպանության քրեականացման մասին նախագծի քննարկմանը Արգենտինայի խորհրդարանում

Նիլդա Գարրե. Սպասում ենք Հայոց ցեղասպանության քրեականացման մասին նախագծի քննարկմանը Արգենտինայի խորհրդարանում

By
Նիլդա Գարրե. Սպասում ենք Հայոց ցեղասպանության քրեականացման մասին նախագծի քննարկմանը Արգենտինայի խորհրդարանում

Արգենտինայի խորհրդարանի պատգամավոր Նիլդա Գարրեն ներկայացրել է ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծ, որը ներառելու է նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը։ News.am-ին տված հարցազրույցում պատգամավորը պատմել է, թե երբ է քննարկվելու օրինագիծը ու որոնք են Արգենտինայի խորհրդարանում դրա ընդունման հեռանկարները։

- Դուք ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի հեղինակն եք։Ե՞րբ է ներկայացվելու օրինագիծը։ Ի՞նչ եք կարծում՝ խորհրդարանի կողմից դրա ընդունման ի՞նչ հեռանկարներ կան:

- Օրինագիծը, որի հեղինակը ես եմ, առաջացել է այն ժխտման դիրքորոշման արդյունքում, որը ցավոք մենք վերջերս դիտարկում ենք՝ ռազմական քաղաքացիական վերջին բռնապետության ժամանակաշրջանում պետծառայողների կողմից մարդկության դեմ իրականացված սիստեմատիկ հանցագործությունների հարցում։

Այսպիսով, այն ներառում է ոչ միայն մարդկության դեմ այն հանցագործությունները, որոնք իրականացվել են Արգենտինայում բռնապետության ժամանակ, այլեւ Արգենտինայի կողմից ճանաչված ցեղասպանությունները, օրինակ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը:

Այդ կապակցությամբ կարեւոր է հիշել, որ 2006-ին Արգենտինայի կոնգրեսը ընդունել է 26199 օրենքը, որով ճանաչել է «ցեղասպանությունը, որի զոհը հայ ժողովուրդն է եղել»։

Օրինագիծն արդեն շրջանառության մեջ է մտել, ու մենք սպասում ենք, որ այն քննարկվի Պատգամավորների պալատի քրեական օրենսդրության հարցերով հանձնաժողովում։

Երկրներին, որոնք արդեն ընդունել են կամ էլ մտադիր են ընդունել նման օրինագծեր, մեղադրում եմ տեսակետների արտահայտման ազատության իրավունքի խախտման մեջ։ Ձեր օրինագիծն այդ մտավախությունները հաշվի առնո՞ւմ է ։

Օրինագիծըը մշակելիս մենք ծանոթացել ենք այդ հարցի օրենսդրական կարգավորման համաշխարհային փորձին։

Մենք չենք նկատել, որ շատերի կողմից կասկածի տակ դրվի խոսքի ազատությունը  Գերմանիայի, Ավստրիայի կա մ Ֆրանսիայի նման երկրներում։ Պետք չէ աչքաթող անել նաեւ այն տրավմաներն ու հետեւանքները , որոնք զգում են զոհերն ու նրանց ազգականները ժխտման գործողությունների հետեւանքով։ Խոսքը այդ դեպքում այն մասին չէ, որ մերժվի ինքնաարտահայտման ազատության պաշտպանության կարեւորությունը:

Եկենք չմոռանանք, որ մենք խոսում ենք ամենածանր հանցագործությունների մասին, որոնք կարող էր գործել մարդը:

- Ի՞նչ եք կարծում, ինչու են Թուրքիայի նման երկրները առայսօր ժխտում իրենց գործած հանցագործությունները:

-Ինձ արդեն տվել են այդ հարցը։ Թուրքիայի որոշումները մեկնաբանելը իմ գործը չէ ։ Փոխարենը նախընտրում եմ օգտվել այն երկրների փորձի ց ու ավանդույթներից, որոնք քննադատաբար են վերաբերում իրենց անցյալին ու ընդունում են այն՝ ինչպես Գերմանիան։

Նաեւ կարող եմ ասել, որ ձգտում եմ նրան, որ Արգենտինան ամբողջությամբ ստանձնի պատասխանատվություն իր պատմության համար՝ եւ լավի, եւ վատի։ Երկրները , որոնք դա չեն անում, կարող են կրկնել իրենց անցյալի տխուր դրվագները։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0