Գլխավոր էջ | Միջազգային | Foreign Policy․ Թուրքիան իրո՞ք խաչ է քաշել ԵՄ-ի հետ միգրանտների մասին գործարքի վրա

Foreign Policy․ Թուրքիան իրո՞ք խաչ է քաշել ԵՄ-ի հետ միգրանտների մասին գործարքի վրա

By
Foreign Policy․ Թուրքիան իրո՞ք խաչ է քաշել ԵՄ-ի հետ միգրանտների մասին գործարքի վրա

Թուրքիայի փոխնախագահ Նուման Կուրթուլմուշը երկուշաբթի երեկոյան հայտնել է, որ ԵՄ-ն չի կատարել գործարքի իր մասը, որի համաձայն Թուրքիան ջանքեր է գործադրում, որպեսզի օգնի կանգնեցնել սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա՝ դրա փոխարեն ստանալով աջակցություն անվիզա ռեժիմ հաստատելու հարցում,  հայտնում է Foreign Policy–ը։

Հոդվածի հեղինակ Էմիլի Տամկինի կարծիքով այդ հայտարարությունն ավելի շուտ կապակցված է Թուրքիայի ու Եվրոպայի խնդրահարույց հարաբերությունների , քան փախստականների խնդրի հետ։

Ընդհանուր առմամբ, նման հայտարարությունները խոսում են ԵՄ-ի հարցում Թուրքիայի հիասթափության մասին, նաեւ ապրիլյան հանրաքվեից առաջ երկրի ներքաղաքական խնդիրների մասին։

«Այդ գործարքը ի սկզբանե դատապարտված էր ձախողման»,- համարում է Կոլումբիական համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի ներկայացուցիչ Դեւիդ Ֆիլիպսը, հավելելով, որ ԵՄ-ն երբեք մտադիր չի եղել անվիզա ռեժիմ ներդնել Թուրքիայի համար։ «ԵՄ-ի համար Թուրքիայի թեկնածությունը երբեք իրատեսական հեռանկար չի եղել՝ հաշվի առնելով Թուրքիայի հանդեպ ԵՎրոպայի վերաբերմունքը։ Եվրոպական խորհրդարանը դադարեցրել է բանակցությունները՝ պետհեղաշրջման փորձից հետո Թուրքիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին ի պատասխան։ Ոչ մի շանսեր չկան, որ մոտ ժամանակներս որեւէ բան կփոխվի»,- նշում է Ֆիլիպսը։

2016-ի մարտին ուժի մեջ է մտել ԵՄ-ի ու Թուրքիայի միջեւ փախստականների վերաբերյալ գործարքը։ Ըստ էության, այդ գործարքի համաձայն «անլեգալ միգրանտներըր»,  որոնք Թուրքիայից Հունաստան են ժամանել, պետք է հետ ուղարկվեն։ Եվրոպայից Թուրքիա վերադարձված յուրաքանչյուր անլեգալ միգրանտի փոխարեն, ԵՄ-ն պետք է ընդունի Թուրքիայում գտնվող ու ապաստանի իրավունք ստացած մեկ միգրանտի։ Գործարքի պայմաններով, նաեւ պետք է վերականգնվեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության, վիզային ռեժիմի ազատականացման մասին բանակցությունները։

Կարնեգի հիմնադրամի փորձագետ ՍԻնան Ուլգենը  համարում է, որ Թուրքիան կկորցնի իր լծակները , եթե խզի այդ գործարքը ու փաստացի դրա փոխարեն ոչինչ չի ստանա։

Հոդվածագիրը հարց է տալիս, թե ինչ է տեղի ունենալու փախստականների հոսքի հետ, եթե Թուրքիան իրոք կատարի իր սպառնալիքը ու խզի գործարքը։ Ջեֆֆ Ռատկեն, Ռազմակավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետը, շեշտում է, որ Թուրքիան իրոք կանգնեցրել է կամ առնվազն արգելակել է միգրանտների հոսքը դեպի հունական կղզիներ։ Ամեն դեպքում փախստականնի թիվը կրճատվել է։

Սակայն վերլուծաբանները նաեւ նշում են, որ եթե գործարքը խզվի, Թուրքիան նույնպես կտուժի, քանի որ կզրկվի միլիարդավոր եվրոներից, որոնք ԵՄ-ն տրամադրում է ԱՆկարային։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0