Գլխավոր էջ | Միջազգային | NYT․ Ամբողջ Եվրոպան շունչը պահած հետեւում է հոլանդական ընտրություններին

NYT․ Ամբողջ Եվրոպան շունչը պահած հետեւում է հոլանդական ընտրություններին

By
NYT․ Ամբողջ Եվրոպան շունչը պահած հետեւում է հոլանդական ընտրություններին

Ամբողջ Եվրոպայում ու դրա սահմաններից դուրս ուշադիր հետեւում են Նիդեռլանդներում ընթացող ընտրություններին։ Դրանք գլխավոր ցուցիչը կդառնան ու կօգնեն հասկանալ արդյոք ֆաշիզմի մասին ցավագին հիշողություններ պահպանող այս մայրցամաքում ծայրահեղ աջերի առաջխաղացումը դեռ վերահսկելի է, գրում է The New York Times–ը։

«Քվեարկությունը Նիդեռլանդներում Եվրոպայում ծրագրված վճռորոշ ընտրություններից առաջինն է, դրան հաջորդելու են ընտրություններ Ֆրանսիայում, Գերմանիայում ու գուցե նաեւ Իտալիայում։ Նախընտրական քարոզչությունների համար ընդհանուր էին հարձակումները ԵՄ-ի վրա՝ ինքնիշխանությունը խախտելու, միգրանտների համար սահմանները բացելու ու ահաբեկչությունից  պետություններն անպաշտպան դարձնելու պատճառով»,- ասվում է հոդվածում։

«Սա պոպուլիզմի հաղթանակի կանխման փորձի քառորդ եզրափակիչն է»,- ասել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն,- Իսկ կիսաեզրափակիչը կանցնի Ֆրանսիայում, եզրափակիչն էլ՝ Գերմանիայում»։

Հայո Ֆունկեն, Ազատ համալսարանի քաղաքագետը, վստահեցնում է, որ ինքը վերջին մի քանի շաբաթների ընթացքում նկատել է պոպուլիզմի նկատմամբ բացասական վերաբերմունքի նշաններ։

Օրինակ Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցության վարկանիշը սկսել է նվազել։ Ֆունկեի կարծիքով եվրոպացիները Բրեքսիթից ու Թրամփի հաղթանակից հետո ոչ թե ոգեշնչվել են, այլ հակառակը՝ մտահոգվել։

Նիդեռլանդներում, ըստ Ֆունկեի, Գերտ Վիլդերսը, որը հայտնի է իր հակամուսուլմանական դիրքորոշումով, վերջին շաբաթներին դժվարությամբ էր բարելավում իր դիրքերը, մինչդեռ դրանից առաջ նրա վարկանիշը սրընթաց աճում էր ։

«Հիմա Նիդեռլանդներում բանավեճերը հիմնականում կենտրոնացած են ներգաղթի հարցում սահմանափակումների, ինքնության ու ազգայնականացման քաղաքականության վրա»,- նշում է պարբերականը։

Որոշ վերլուծաբաններ ավելի շատ ֆրանսիական ընտրություններով են մտահոգված, քանի որ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը ավելի համախմբված ընտրազանգված ունի։

«Էլ ավելի մտահոգիչ կարող է դառնալ Իտալիան, որտեղ «Հինգ աստղերի» կուսակցությունն ու «Հյուսիսի լիգան» կարող են հաղթել՝ մասամբ եվրոյի գործածման նպատակահարմարության մասին հանրաքվե անցկացնելու առաջարկի շնորհիվ։  Դա կարող է հանգեցնել օտարերկրյա ներդրողների կողմից վստահության կորստին ու մայրցամաքից կապիտալի արտահոսքին»,- նշում է պարբերականը։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0