Գլխավոր էջ | Միջազգային | Դուք այստեղ ցանկալի հյուր չեք. գերմանական Bild պարբերականն Էրդողանին

Դուք այստեղ ցանկալի հյուր չեք. գերմանական Bild պարբերականն Էրդողանին

By
Դուք այստեղ ցանկալի հյուր չեք. գերմանական Bild պարբերականն Էրդողանին

Գերմանական Bild պարբերականը «Bild-ն Էրդողանի երեսին ճշմարտությունն է ասում» վերնագրով հոդված է հրատարակել, որում դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ գրում է, որ վերջինս ժողովրդավար առաջնորդ չէ և այդ իսկ պատճառով ցանկալի հյուր չէ Գերմանիայում:

Պարբերականը մանրամասն անդրադարձ է կատարել նաև Էրդողանի անցյալին, ընտանիքի անդամներին ու անցած քաղաքական ուղուն:

Bild-ն անգամ հիշեցրել է, որ ժամանակին Էրդողանը դատապարտվել է իսլամական բանաստեղծություն արտասանելու համար և հետապնդվել Թուրքիայում 1997թ.-ի «թավշյա հեղաշրջում»-ից հետո:

Անդրադառնալով Թուրքիայի և եվրոպական մի շարք երկրների միջև հարաբերությունների կտրուկ սրմանը՝ պարբերականը նշում է, որ Նիդեռլանդներին ու Գերմանիային ֆաշիստ անվանելն էականորեն նվազեցնում է Թուրքիայի շանսերը Եվրամիության անդամ դառնալու հարցում:

«Դուք ժողովրդավար չեք, դուք այստեղ ցանկալի հյուր չեք», - գրել է Bild-ը և հիշեցրել Էրդողանին, որ այս պարագայում Եվրամիությունը կորցնելու բան չունի, և հարաբերությունների խզման դեպքում միակ կորցնողը Թուրքիան է լինելու:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:

Չնայած հայտարարված արգելքին՝ նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:

Մինչ այդ, Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ:

Դրանից հետո Էրդողանը Նիդեռլանդներն անվանել էր նացիստական ու ֆաշիստական երկիր և հայտարարել, որ Գերմանիայի կանցլերը նույնպես «նրանց կողքին» է:

«Մենք կարող ենք դա նեոնացիզմ կոչել: Նրանք ցույց են տալիս Արևմուտքի իրական դեմքը: Գերմանիայի կանցլերն էլ է Նիդեռլանդների կողքին, մեղք լինես դու: Ցավոք, նրանք չեն կարողանում հանդուրժել Թուրքիայի հզորացումը: Ցավալի է, բայց Գերմանիան այս դեպքում առաջին տեղում է, նրանք շատ անխիղճ ձևով աջակցում են ահաբեկչությանը», - ասել էր Էրդողանը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Image gallery

Գնահատական

0