Գլխավոր էջ | Միջազգային | Դուք հաջողության չեք հասնելու. ադրբեջանական «սև ցուցակում» հայտնված Էնգելը՝ Բաքվին

Դուք հաջողության չեք հասնելու. ադրբեջանական «սև ցուցակում» հայտնված Էնգելը՝ Բաքվին

By
Դուք հաջողության չեք հասնելու. ադրբեջանական «սև ցուցակում» հայտնված Էնգելը՝ Բաքվին

Եվրախորհրդարանի անդամ և կառույցում Արցախի խմբի նախագահ Ֆրանկ Էնգելը նամակ է հղել ադրբեջանցի խորհրդարանականներին՝ հերքելով իր և իր գործընկեր խորհրդարանականների Արցախի Հանրապետություն այցի անօրինականության համար մեղադրանքները: Այս մասին հաղորդում է Asbarez-ը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները փետրվարի 23-ին ձերբակալման օրդերներ էին տրամադրել Եվրոպական խորհրդարանի անդամներ Էնգելի, Էլենի Տեոխարուսի և Յարոմիր Շտետինայի համար, որոնք Արցախում վերահսկել են սահմանադրական հանրաքվեի ընթացքը:

«Սա Բաքվի քաղաքականության մի մասն է, որը մեկնարկը տրվեց մեկ ամիս առաջ, երբ Մինսկում ձերբակալվեցլ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, սա Ադրբեջանի ահաբեկման քաղաքականության մի մասն է»,-ասել է Շտետինան Բաքվի իշխանությունների համապատասխան որոշումից հետո:

Էնգելի նամակն ուղղված է Ադրբեջանի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովին, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության նախագահ Ֆուադ Մուրադովին և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Ջավանշիր Ֆեզյիևին:

Էնգելը նամակում նշել է, որ կտրականապես չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները,  քանի որ ոչ մի միջազգային օրենք չի պարունակում դրույթ, ըստ որ վիճելի տարածք այցելելն արգելված է: Նա նաև գրել է, որ շփման գծում ադրբեջանցի և հայ զինվորներ են զոհվում, քանի որ ինչ-որ մեկը պատերազմ է հրահրում, ոչ թե այն պտճառով, որ խորհրդարանականներն Արցախ են այցելում: «Նրանք զոհվում են քանի որ ինչ-որ մեկը չի հարգում հրադադարը, որը պետք էր պահպանել 1994թ. մայիսի 12-ից: Նրանք զոհվում են, քանի որ ինչ-որ մեկը հրաժարվում է, որպեսզի հրադադարի ռեժիմը մոնիթորինգի ենթարկվի ԵԱՀԿ-ի կողմից»,-գրել է նա:

Նրա խոսքով՝ ոչ մի երկիր, Ադրբեջանից բացի, չի երևակայում, որ նման սկզբունք կա կամ տեքստ: Մոլդովան չի սպառնում ձերբակալել Մերձդնեստր այցելողներին, Վրաստանը չի սպառնում ձերբակալել Աբխազիա այցելողներին, Չինաստանը չի սպառնում ձերբակալել Թայվան այցելողներին, Սերբիան չի սպառնում ձերբակալել Կոսովո այցելողներին: «Ոչ մեկ նման բան չի անում, բացի Ադրբեջանից՝ հիմնվելով ներքին  օրենքների վրա, որոնք դուրս են ցանկացած միջազգային սկզբունքների և իրավունքներից»,-գրել է եվրոպացի խորհրդարանականը:

«Դուք հաջողության չեք հասնի , քանի որ եթե մենք ենթարկվեինք ձեր կամքին, մենք գիտակցաբար և հակառակ մարդասիրական իդեալներին և եվրոպական արժեքներին, կհամաձայնեինք մեկուսացնել Ղարաբաղի բնակչությանն արտաքին աշխարհից: Մենք կնպաստեինք նրանց քաղաքական և ինստիտուցիոնալ կամարտահայտումը լռեցնելու ձեր ջանքերին: Մենք կընդունեինք, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է մոռացվի և լքվի, որ նրանց գոյություն ունենալու իրավունքը պետք է մերժվի: Մենք նման բան չենք ասնի»,- ասված է նամակում:

Էնգելը միևնույն ժամանկ նշել է, որ կույր չէ և տեսնում է, թե պատերազմն ինչ հետևանք է թողել ադրբեջանցիների վրա: «Որպեսզի այդ տառապանքները շտկվեն, 92-94թթ. պատերազմը պետք է հանգուցալուծվի խաղաղության համաձայնգրով, ոչ թե հաջորդ պատերազմին պատրաստվելով: Դուք շարունակում եք  ինձ և իմ գործընկերներին, որոնք Ղարաբաղ են այցելել, վերաբերվել ինչպես  հանցագործների:  Նման հանգամանքներում դուք ստիպված կլինեք ընդունել, որ ես և Եվրախորհրդարանի իմ գործընկերները, որոնք նման վերաբերմունքի են արժանացել, արժանի վերաբերմունք կդրսևորեն ձեր և ձեր իշխանությունների հանդեպ»,-ասված է նամակում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0