Գլխավոր էջ | Միջազգային | Բայդեն. ԱՄՆ-ն անխուսափելի է համարում Ռուսաստանի հետ սառը պատերազմը

Բայդեն. ԱՄՆ-ն անխուսափելի է համարում Ռուսաստանի հետ սառը պատերազմը

By
Բայդեն. ԱՄՆ-ն անխուսափելի է համարում Ռուսաստանի հետ սառը պատերազմը

Միացյալ Նահանգներն անխուսափելի չի համարում Ռուսաստանի հետ սառը պատերազմը: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին Վաշինգտոնում կայացած անվտանգության հարցերի համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

Նա հանդես է եկել Ռուսաստանին զսպելու օգտին, բայց ընդգծել է, որ կարելի է նաեւ համագործակցել նրա հետ, եւ որ ԱՄՆ-ն Մոսկվայի հետ հարաբերությունների համար «պարզ կապի ուղիների» կարիք ունի:

«Իմ կարծիքով՝ ռուսական ագրեսիայի վերականգնման ֆոնին Պուտինի հետ գրկախառնվելը նշանակում է կասկածի տակ դնել ամբողջական, ազատ եւ խաղաղ Եվրոպային ԱՄՆ-ի վաղեմի հավատարմությունը: Բայց նաեւ դեռեւս ժամանակը չէ փոշին թափ տալ սառը պատերազմի դասագրքերից: Մենք պետք է շարունակենք համագործակցել Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ մեր շահերը համընկնում են»,- հավելել է ԱՄՆ փոխնախագահը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0