Գլխավոր էջ | Թուրքիա | Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը

Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը

By
Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ Անհայտ անձը մայիսի 23-ն վայրագորեն պոկել է եկեղեցու դռան վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահը ֆիքսել են եկեղեցու տեսախցիկները։

Դեպքի առնչությամբ եկեղեցու ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ հարձակման մասին ոստիկանություն բողոք է ներկայացվել  իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը։

Նշենք, որ շաբաթներ առաջ էլ Թուրքիայի քաղաքացներից մեկը  փորձել էր վառել  Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։

 

https://youtu.be/UM5Y4H2TP08

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0