Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայում դրամաշորթությամբ զբաղվող ադրբեջանցի կնոջ են ձերբակալել

Թուրքիայում դրամաշորթությամբ զբաղվող ադրբեջանցի կնոջ են ձերբակալել

By
Թուրքիայում դրամաշորթությամբ զբաղվող ադրբեջանցի կնոջ են ձերբակալել

Անկարայի ոստիկանությունը 8 տարի խարդախությամբ և դրամաշորթությամբ զբաղված ադրբեջանցի կնոջ է ձերբակալել:

Տարբեր անձանցից խաբեությամբ ավելի քան 1 մլն թուրքական լիրա (մոտ 150 հազար դոլար) շորթած կնոջը հաջողվում էր հետքերը կորցնել՝ անընդհատ փոխելով բնակության վայրը:

Նշվում է, որ ադրբեջանցի կինը Թուրքիա է եկել որպես զբոսաշրջիկ և ներկայացել որպես «Ադրբեջանցիների համերաշխության միություն» կազմակերպության անդամ, ինչի շնորհիվ ծանոթացել է բազմաթիվ մարդկանց հետ, որոնցից շատերը հետագայում դարձել են նրա զոհը:

Թուրքական աղբյուրների տվյալներով, խարդախությամբ զբաղվող կինը սովորել է ՌԴ ճանաչված համալսարաններից մեկում և տիրապետում է երեք օտար լեզվի, իսկ նրա մայրը Ադրբեջանի խորհրդարանի նախկին պատգամավոր է:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0