Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայի քաղաքացի հրեա գործարարի՝ Հայոց ցեղասպանության մասին ատելության խոսք պարունակող տեսանյութը Youtube-ը հեռացրել է

Թուրքիայի քաղաքացի հրեա գործարարի՝ Հայոց ցեղասպանության մասին ատելության խոսք պարունակող տեսանյութը Youtube-ը հեռացրել է

By
Թուրքիայի քաղաքացի հրեա գործարարի՝ Հայոց ցեղասպանության մասին ատելության խոսք պարունակող տեսանյութը Youtube-ը հեռացրել է

Թուրքիայի քաղաքացի հրեա գործարար Դողան Քասադոլուի տեսանյութը, որը ատելության խոսք էր պարունակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ YouTube վիդեոհոսթինգի վարչակազմը հեռացրել է։

Անցյալ տարի Քասադոլուն թուրքական Akit TV-ի «Բացվում է օրը» (Gün Başlıyor) հեռուստածրագրի հաղորդավար Յուսուֆ Օզան Դեմիրի հարցերին պատասխանելիս Հայոց ցեղասպանության մասին այսպես էր արտահայտվել

«Հայոց ցեղասպանության պնդումները դարի զրպարտությունն են և Թուրքիան այդ զրպարտանքի դեմ չի կարողանում ինչպես հարկն է պայքարել»։

YouTube-ի որոշումը հեռուստաընկերությունը բողոքարկել է՝ նշելով, որ տեսանյութի հեռացման որոշումը դեմ է Թուրքիայի Հանրապետության Սահմանադրությանը, ՄԻԵԴ-ի դրույթներին, ինչպես նաև օրենքներին և ընթացակարգերին։ Հեռուստաընկերությունը գտնում է, որ տեսանյութում ատելության խոսք չկա։

Թուրքական լրատվամիջոցը հիշեցրել է, որ ավելի վաղ YouTube վիդեոհոսթինգի վարչակազմը մասնավորապես մուսուլման երկրների նկատմամբ ունեցած իր դիրքորոշման պատճառով հեռացրել էր մի քանի տեսանյութ ևս։

 

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսանյութի հեռացմանը, լրատվամիջոցումը պնդում է, որ դա հայկական սփյուռքի գործն է, որը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե այն որքան է ազդեցիկ և ուժեղ ԱՄՆ-ում։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0