Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայում գործ են հարուցել Իրանի քաղաքացու նկատմամբ՝ պատշգամբից Անգլիայի դրոշով սրբիչ կախելու համար

Թուրքիայում գործ են հարուցել Իրանի քաղաքացու նկատմամբ՝ պատշգամբից Անգլիայի դրոշով սրբիչ կախելու համար

By
Թուրքիայում գործ են հարուցել Իրանի քաղաքացու նկատմամբ՝ պատշգամբից Անգլիայի դրոշով սրբիչ կախելու համար

Ներկայիս Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) նահանգի Քոջասինան շրջանում իրանցին 6 հարկանի շենքի 5-րդ հարկի պատշգամբից սրբիչ է կախել, որի վրա պատկերված է եղել Մեծ Բրիտանիայի դրոշը։ Դեպքը համընկել է Թուրքիայում մայիսի 19-ին նշվող երիտասարդության ու սպորտի տոնի և Աթաթյուրքի հիշատակման օրվա հետ (1919թ այդ օրը Մուսթաֆա Քեմալը ժամանել է Սամսուն, ինչը համարվում է քեմալական շարժման մեկնարկ)։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Նշենք, որ այդ օրը ամեն տարի Թուրքիայի ողջ տարածքում թուրքական դրոշներ են փողփողում, իսկ սրբիչի վրա բրիտանական դրոշը աչք է ծակել և հիստերիա է առաջացրել Կեսարիայի ազգայնամոլական շրջանակների մոտ։ Դեպքին անդրադարձել է նաև թուրքական մամուլը։

Դեպքի առնչությամբ քաղաքացիներն ահազանգել են ոստիկանություն, որը բերման է ենթարկել Իրանի քաղաքացի Մոհամմադ Ռեզային։ Ոստիկանները առգրավել են նշյալ սրբիչը։

Իրանցին խոստովանական ցուցմունքի ժամանակ ասել է, որ ինքն իր թաց սրբիչը պատշգամբից կախել է, որպեսզի չորանա այն և հավելել, որ սադրանքի մտադրություն չի ունեցել։

 

Կայսերիի նահանգապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0