Գլխավոր էջ | Թուրքիա | Կարո Փայլան. «Թուրքիան Եվրոպայի հայտնի հայերի դեմ մահափորձեր է նախապատրաստվում»

Կարո Փայլան. «Թուրքիան Եվրոպայի հայտնի հայերի դեմ մահափորձեր է նախապատրաստվում»

By
Կարո Փայլան. «Թուրքիան Եվրոպայի հայտնի հայերի դեմ մահափորձեր է նախապատրաստվում»

Փայլանը հակադարձել է Էրդողանի՝ «երկրից արտարժույթ փախցնողների» վերաբերյալ խոսքերին

Թուրքիայի խորհրդարանի թեժ քննարկումներից է այս անգամ գլխավոր դերերում հայազգի պատգամավոր Կարո Փայլանն ու Էրդողանի կուսակիցներն են, Փայլանի թիրախում այս անգամ անձամբ Թուրքիայի նախագահն է: Փայլանը ֆինանսների նախարարին կոչ է անում ուսումնասիրել Թուրքիայի նախագահ Ռէջեփ Թայիփ Էրդողանի հարազատներին վերաբերող օֆշորային գոտիներում ներդրումներ կատարելու մասին հրապարակումները: 

իրենց առաջնորդին պաշպանելու են նետվել իշխող կուսակցության պատգամավորները նրանց մեջ առանձնացել է իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ՝ Իլքնուր Ինջեյոզը: https://t.me/araxnews/14414

Մեջլիսում դուք վերջինն եք ումից բարոյական դասեր պիտի ստանանք, անգամ այդ վերջինն էլ չեք, սա էլ ուզում եմ ընդգծել որ այս մեջլիսում անգամ վերջին մարդը չեք:

Վիրավորական արտահայտություններից հետո մի քանի էրդողանական շարժվել են Փայլանի ուղղությամբ տեղում հաշիվներ պարզելու համար, ուրիշ պատգամավորների միջամտությամբ բախումը կանխվել է իսկ նիստը՝ ընդհատվել:

Սա վերջին օրերի ընթացքում Փայլանի առաջին սուր քննադատույթյունը չէ Էրդողանի հասցեին օրեր առաջ Կարո Փայլանը հայտարարել էր թե վստահելի աղբյուրներից տեղեկություններ է ստացել որ Եվրոպայում ապրող հայտնի հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների ու լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու:

Փայլանի մտավախություններն իրականում օդից չէին և ոչ էլ քաղաքական դիվիտենտներ շահելու նպատակ էին հետապնդում: Օրեր առաջ միանգամից մի քանի հեղինակավոր գերմանական պարբերականներ լրագրողական հետաքքնության արդյունքներով տեղեկություններ հրապարակեցին, որ Թուրքիան Գերմանիայում գործող «Օսմանեն Գերմանիա» բռնցքամարտի ակումբին գումար է հատկացրել զենք գնելու, ցույցեր կազմակերպելու և քրդերին հետապնդելու համար:

Գերազանցապես թուրքական տարրերից կազմավորված ակումբը մեկ անգամ չէ որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, ոստիկանության տեղեկություններով, Էրդողանի վստահված անձը համարվող Մեթին Չելիքը ակումբի ղեկավարությանը մշտապես գումար է փոխանցել, որպեսզի բռնցքամարտիկները հետապնդեն և ցուցումների դեպքում հաշվեհարդար տեսնեն Էրդողանի քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: Տեղեկություններ կան որ նույն Չելիքի ցուցումով են 2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագի դիմաց ցույցեր կազմակերպել, այն բանից հետո երբ երկրի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ ոստիկանությունը ներկայացրել է հեռախոսազրույցներ, որում նույն Չելիքը նույն ակումբի անդամներից մեկին հրահանգում է հաշվեհարդար տեսնել գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանի նկատմամբ: Բյոհմերմանին ոստիկանությունը հասցրել էր զգուշացնել սպասվող հարձակման մասին և երգիծաբանը ստիպված էր եղել մի քանի շաբաթով հեռանալ երկրից: Բյոհմերմանը Գերմանիայում և Թուրքիայում մասնավորապես հայտնի է Էրդողանի դեմ արած հայտնի սքեչչերով:

Դեպքի մասին խոսել է նաև թուրքական ծագումով գերմանացի խորհրդարանական Ջեմ Օզդեմիրը, որը ևս մշտապես եղել է թուրքական իշխանությունների թիրախում:

«Շտուտգարթեր ցայթունգ» թերթին տված հարցազրույցում Օզդեմիրը նշել է, որ իրավապահների բացահայտումները ապացուցում են որ Գերմանիայում Էրդողանի երկար ձեռքը ոչ մի տեղ էլ չի անհետացել:



  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0