Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայում իշխող կուսակցության անդամի կազմակերպությունը 4 տարում 130 պետական մրցույթ է «հաղթել»

Թուրքիայում իշխող կուսակցության անդամի կազմակերպությունը 4 տարում 130 պետական մրցույթ է «հաղթել»

By
Թուրքիայում իշխող կուսակցության անդամի կազմակերպությունը 4 տարում 130 պետական մրցույթ է «հաղթել»

Թուրքիայի ֆինանսների ու գանձապետարանի նախարարության կազմում գտնվող պետական մատակարարումների գրասենյակի Գազիանթեփի (պատմ՝ Այնթապ) նահանգային վարչության հայտարարած բոլոր մրցույթներում 2015-2019թթ հաղթել է նույն կազմակերպությունը։

Վերջերս հայտնի է դարձել, որ մրցույթներում անդադար հաղթող ճանաչված կազմակերպության մի մասը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Գազիանթեփի տարածքային կառույցի գործադիր մարմնի անդամ Ալի Ունջուօղլուին։

Նշվում է, որ գնումների բոլոր մրցույթներն անցկացվել են արտակարգ «հրավերի» եղանակով, որը նախատեսված է բացառիկ դեպքերի համար։ «Բացառիկ» մրցույթների միակ հրավիրյալն էլ եղել է Էրդողանի կուսակցի «Arge Grup» ընկերությունը։ Նշվում է, որ մրցույթների ընդհանուր արժեքը գերազանցել է 10մլն թուրքական լիրան (մոտ 1,5 մլն դոլար)։

Աղբյուր` Diken

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0