Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիան արգելք է հանդիսացել «Huawei» ընկերության կողմից քրդական ակումբի ֆինանսավորմանը

Թուրքիան արգելք է հանդիսացել «Huawei» ընկերության կողմից քրդական ակումբի ֆինանսավորմանը

By
Թուրքիան արգելք է հանդիսացել «Huawei» ընկերության կողմից քրդական ակումբի ֆինանսավորմանը

Շվեդիայում մարդինցի քրդերի կողմից 2004 թվականին հիմնադրված «Դալքուրդ» ֆուտբոլային ակումբի նախագահ Ռամազան Քըզըլը պարզաբանել է, թե ինչու է չինական Huawei ընկերությունը հրաժարվել իրենց ֆինանսավորելուց։

Ըստ քրդական ակումբի նախագահի՝ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Սիրիան, Իրանը և Իրաքը, չեն ցանկանում քրդական ակումբի առաջխաղացումն ու հաջողությունների հասնելը։

Մասնավորապես Թուրքիան կոնկրետ քայլեր է ձեռնարկել կանխելու համար չինական հայտնի ընկերության կողմից քրդական ակումբի ֆինանսավորումը։

Շանտաժի դիմելով՝ թուրքական կողմը Huawei ընկերությանը զգուշացրել է, որ եթե շարունակեն քրդական խմբին ֆինանսավորել, իրենք կդադարեցնեն Թուրքիայի տարածքում չինական ընկերության գործունեությունը։ Huawei ընկերությունը տեղի է տվել թուրքական կողմի ճնշումներին և հրաժարվել քրդական ակումբը հովանավորելուց։

Քրդական «Դալքուրդ» ֆուտբոլային ակումբի տարբերանշանը հենց քրդական դրոշն է՝ կարմիր, սպիտակ, կանաչ և դեղին գույներով, և Թուրքիայի համար բավականին ցավոտ կլինի, եթե այս ակումբը հաջողություններ արձանագրելով հայտնվի միջազգային ասպարեզում։

Այդ իսկ պատճառով քրդական ակումբի նախագահ Ռամազան Քըրմըզըն նշում է, որ թուրքական կողմն իրենց նկատմամբ թշնաբարար է տրամադրված։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0