Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքական կայք. «Կորոնավիրուսի պատվաստանյութը ստեղծած ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի նախնիները Թուրքիայից են»

Թուրքական կայք. «Կորոնավիրուսի պատվաստանյութը ստեղծած ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի նախնիները Թուրքիայից են»

By
Թուրքական կայք. «Կորոնավիրուսի պատվաստանյութը ստեղծած ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի նախնիները Թուրքիայից են»

Թուրքական «Sozcu» թերթի կայքն անդրադարձել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծած ամերիկյան «Moderna Inc.» ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի կենսագրությանը:

Թուրքական լրատվամիջոցը գովերգության երանգով շեշտում է, որ ազգությամբ հայ Աֆեյանի ընտանիքի արմատները ձգվում են մինչև Օսմանյան կայսրություն:

«Աշխարհը պատուհասած կորոնովիրուսի դեմ ստեղծված պատվաստանյութը սկսել է փորձարկվել մարդկանց վրա: MRNA-1273 անվանումով պատվաստանյութը ստեղծած ամերիկյան «Moderna Inc.» ընկերության հիմնադիրներից Նուբար Աֆեյանն էլ Թուրքիայից սերող ընտանիքի թոռ է»,- գրում է կայքը՝ իր հրապարակումը վերնագրելով «Աշխարհի սպասած կորոնավիրուսի պատվաստանյութի թուրքական դետալը»:

Ապա հրապարակման մեջ ներկայացվում է Աֆեյանի ընտանիքի պատմությունը:

«Ազգությամբ հայ Նուբար Աֆեյանի ընտանիքն Օսմանյան կայսրության վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած 1915-ի դեպքերից հետո տեղափոխվում է Բեյրութ»,- գրում է կայքը՝ ակնհայտորեն խուսափելով Հայոց ցեղասպանություն բառակապակցության կիրառումից:

Նշվում է նաև, որ Աֆեյանի հայրը՝ Պատրիկը, ծնվել է Բուլղարիայում 1929թ.-ին։ Աֆեյանների ընտանիքը զբաղվել է գործարարությամբ՝ Թուրքիայից Բուլղարիա հավկիթների ներմուծմամբ։

Աֆեյանն Ամերիկայի կենսատեխնիկական և կենսաբանական գիտությունների ոլորտի առաջատար ձեռներեցներից է: Ըստ թուրքական աղբյուրի՝ նա վերջին 28 տարում հիմնել է ավելի քան 30 ընկերություն: Ենթադրվում է, որ դրանց ընդհանուր արժեքը 10 մլրդ ԱՄՆ դոլար է։

«ԱՄՆ-ի ճանաչված ուսհաստատություններից Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի կենսաքիմիական ճարտարագիտության ամբիոնում 1987-ին դոկտորականը պաշտպանած Աֆեյանը ոչ միայն ԱՄՆ-ում, այլ ամբողջ աշխարհում կոնֆերանսներ է կազմակերպում ձեռներեցության, ինովացիայի, վենչուրային կապիտալի, կենսաքիմիայի, ճարտարագիտության, դեղագիտության, բժշկական տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի թեմաներով»,- եզրափակվում է հոդվածը։

Աղբյուր` Sozcu

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0