Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայում ձերբակալվել է ադրբեջանցի միլիարդատեր

Թուրքիայում ձերբակալվել է ադրբեջանցի միլիարդատեր

By
Թուրքիայում ձերբակալվել է ադրբեջանցի միլիարդատեր

Թուրքիայում ձերբակալվել է ադրբեջանցի խոշոր գործարար, միլիարդատեր Մյուբարիզ Մանսիմով Գուրբանօղլուն: Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (գյուլենական շարժումհետ կապեր ունենալու մեջ։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ ադրբեջանցի գործարարը հեռախոսային կապի մեջ է եղել  «Ֆեթուլլահական կազմակերպության» բարձրաստիճան ղեկավարության հետ, աշխատավայրում հանդիպումներ ունեցել կազմակերպության անդամ, Ռուսաստանում հոգևոր ծառայություն իրականացնող իմամ Ահմեդ Համդի Վուրալի հետ։

Թուրքիայի իրավապահ մարմինները նույն մեղադրանքով ձերբակալել են նաև Գուրբանօղլուի տեղակալին՝ Նուրայ Նուրջիհան Փերքերին, որը վարել է իր ղեկավարի գործերը։ Սակայն Փերքերին ազատ են արձակել «դատական վերահսկողություն» սահմանելու որոշմամբ։ 

Ստամբուլի ոստիկանության ստորաբաժանումները Գուրբանօղլուի և Փերքերի տներում իրականացված հետախուզության ընթացքում հայտնաբերել և առգրավել էին թվային սարքավորումներ։

Նշենք, որ Մանսիմով Գուրբանօղլուն «Palmali Group»-ի սեփականատերն է, որը հիմնել է 1998թ: 2014թ  հայտնվել է Թուրքիայի ամենահարուստ գործարարների տասնյակում։ Նա հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր կապերով։

2015-ին «Forbes»-ը նրա կարողությունը գնահատել է 1,3 մլրդ դոլար: Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 1415-րդ տեղում է:

Մանսիմովը մեղադրվում է նաև 21.2 մլն դոլար Էրդողանի ընտանիքին փոխանցելու, ինչպես նաև Մեն կղզում գրանցված ընկերության հետ կապերի մեջ, որը պատկանում է Էրդողանի աներորդուն և վերջինիս որդուն:

Գործարարը նաև 25 մլն դոլարի նավթային լցանավ է նվիրել Էրդողանի ընտանիքին օֆշորային գաղտնի համաձայնագրի շրջանակում:  

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0