Գլխավոր էջ | Թուրքիա | Ուղուր Գյուչ. «Թուրքիայում լրագրողների 95 տոկոսը քարոզչության գործիք է իշխանությունների ձեռքում»

Ուղուր Գյուչ. «Թուրքիայում լրագրողների 95 տոկոսը քարոզչության գործիք է իշխանությունների ձեռքում»

By
Ուղուր Գյուչ. «Թուրքիայում լրագրողների 95 տոկոսը քարոզչության գործիք է իշխանությունների ձեռքում»

Թուրքիայում աշխատանքից ազատված լրագրողների թիվը հատել է 11000-ի սահմանագիծը։ Այս և մի շարք այլ ուշագրավ տեղեկություններ են հրապարակվել հունվարի 10-ին Թուրքիայում նշվող լրագրողների օրվա առթիվ Ստամբուլում կազմակերպված գիտաժողովում, այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։

«Լրագրությունը՝ գործազրկության և գրաքննության ճանկերում» խորագրով անցկացված Ժողովին մասնակցել են  «Թուրքիայի լրագրողների միությունը» (TGC), «Թուրքիայի գրողների միավորումը» (TYS), «Ժամանակակից լրագրողների միությունը» (ÇGD) և «Թուրք հրատարակիչների միությունը» (TURKYAYBİR)։

Հայտնի է դարձել, որ վերջին  5 տարվա ընթացքում Թուրքիայում անվավեր է ճանաչվել 3804 լրագրողական քարտ։ Իսկ մասնավորապես 2016 թ. հուլիսի 15-ից մինչ օրս  ազգային անվտանգության նկատառումներով չեղարկվել է 685 լրագրողական քարտը։

Թուրքիայի արդարադատության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2003-2018թթ ընթացքում շուրջ 12000 լրագրող տարբեր մեղադրանքներով դատարանի առաջ է կանգնել։ Այս պահին Թուրքիայում անազատության մեջ է գտնվում 91 լրագրող։

Արձանագրվել է նաև, որ  ներկայումս Թուրքիայում իրենց լրագրողական գործունեությունը ազատորեն կարողանում են ծավալել միայն այն լրագրողները, ովքեր ենթարկվում են իշխանությունների կամքին։ «Ժամանակակից լրագրողների միության» Ստամբուլի ներկայացուցիչ Ուղուր Գյուչը ընդգծել է «Այսօր լրագրողների 95 տոկոսը մանիպուլյացիայի և քարոզչության գործիք է իշխանությունների ձեռքում»։

Աղբյուր`    diken.com.tr

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0