Գլխավոր էջ | Թուրքիա | Պուտինը Թուրքիայում էր. «Թուրքական հոսք» գազատարը պաշտոնապես բացված համարվեց

Պուտինը Թուրքիայում էր. «Թուրքական հոսք» գազատարը պաշտոնապես բացված համարվեց

By
Պուտինը Թուրքիայում էր. «Թուրքական հոսք» գազատարը պաշտոնապես բացված համարվեց

Մոսկվան ու Անկարան  հայտարարեցին «Թուրքական հոսք» գազատարի մեկնարկի մասին` միացնելով գազը դեպի հսկայական խողովակներ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Ստամբուլում մասնակցել են «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը:

Գազատարը բաղկացած է 2 ճյուղից. մեկը նախատեսված է ռուսական գազը Թուրքիա հասցնելու, իսկ մյուսը՝ Հարավային Եվրոպա գազ մատակարարելու համար: Գազատարի ընդհանուր հզորությունը տարեկան 31,5 միլիարդ խմ  է:

«Թուրքական հոսք»-ի շինարարությունը սկսվել է 2017-ին, ամբողջ գազատարի երկարությունը 1100 կմ է, այն անցնում է Սեւ ծովի հատակով:

2008-ին Թուրքիան զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ռուսական գազի արտահանման ծավալլներով, զիջելով միայն Գերմանիային:

«Թուրքական հոսք»-ից ստացած գազի կեսից ավելին Թուրքիան վերավաճառելու է Եվրոպային:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0