Գլխավոր էջ | Թուրքիա | «Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր գործընկերներից մեկն է». Էրդողան

«Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր գործընկերներից մեկն է». Էրդողան

By
«Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր գործընկերներից մեկն է». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է թուրք-ռուսական հարաբերություններից: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:

«Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր գործընկերներից մեկն է: Սակայն մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ այլընտրանք չեն մյուս դաշնակիցների հետ հարաբերություններին, այլ, հակառակը, դրանք փոխլրացնող հարաբերություններ են»,- հայտարարել է Էրդողանը:

Այս հայտարարությունը թուրք առաջնորդն արել է Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Լոնդոն մեկնելուց առաջ, որտեղ դեկտեմբերի 3-4-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0