Գլխավոր էջ | Թուրքիա | Թեժ ընտրարշավ պատրիարքի ընտրություններից առաջ․ համայնքը հարկադրված է չարյաց փոքրագույնին ընտրելու

Թեժ ընտրարշավ պատրիարքի ընտրություններից առաջ․ համայնքը հարկադրված է չարյաց փոքրագույնին ընտրելու

By
Թեժ ընտրարշավ պատրիարքի ընտրություններից առաջ․ համայնքը հարկադրված է չարյաց փոքրագույնին ընտրելու

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին: Ընթանում է թեժ ընտրարշավ։ Այս ընթացքում առաջադրված երկու թեկնածուները՝ Սահակ Մաշալյանը և Արամ Աթեշյանը ամեն օր ժողով են գումարում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Նա նշեց, որ հայց են ներկայացրել դատարան Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ՝ ընտրությունը խափանելու համար, բայց դեռ որևէ պատասխան չկա։ Նախարարությունը պատրարքի ընտրությունների անցկացման կանոնագիր էր ներկայացրել, ըստ որի՝ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն եպիսկոպոսները, որոնք ներկայացնում են Ստամբուլի միաբանությունը։

«Եթե առաջիկա շաբաթվա ընթացքում որևէ պատասխան չգա դատարանից, ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերի 8-ին։ Բայց, ըստ երևույթին, համայնքը որևէ մեկին չպետք է զորակցի, իհարկե, կան խմբակներ, որոնք աջակցում են այդ երկուսին էլ, տեսնենք որ մեկը կհաղթի»,-ասաց Էստուկյանը։ Ընդհանուր առմամբ, որևէ ակնկալիք չկա պատրիարքի ընտրություններից, Էստուկյանի խոսքով՝ համայնքը հարկադրվալ է չարյաց փոքրագույնին ընտրելու։

Կարևորագույն խնդիր է մնում այն, որ համայնքն արդեն տասնմեկ տարի գլուխ չունենալու հետևանքով պառակտված է, և հիմա հարց է՝ արդյոք ընտրությունների արդյունքում այդ պառակտումը կվերանա՞, ավելի համերաշխություն կհաստատվի՞։ «Որոշ ծառայությունների հետ կապված որոշակի դյուրություն կմտնի, օրինակ, թաղման արարողակարգը կազմակերպելը խնդրո առարկա է, բավականին մեծ գումար ենք վճարում եկեղեցուն, հիմա խոստումներ են տալիս, որ այդ հարցը կլուծվի, բայց սրանք սնամեջ խոստումներ են և որևէ ակնկալիք չունենք այս ընտրություններից։ Որևէ մեկը չի կարող ասել, որ ինքը ընտրված պատրիարք է լինելու»,հավելեց նա։

Էստուկյանը նշեց,  որ տարակուսելի է, որ մինչև այս պահը ստեղծված իրավիճակի շուրջ որևէ արձագանք չկա Մայր Աթոռից։

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0