Գլխավոր էջ | Թուրքիա | Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել ստուգել իր ուղեղը

Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել ստուգել իր ուղեղը

By
Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել ստուգել իր ուղեղը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին արած արտահայտությանը: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նա ասել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր երկիր է:

«Մակրոնը հայտարարեց ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին: Հարգելի Մակրոն, դու սկզբում քո սեփական ուղեղը ստուգիր, քանի որ նման հայտարարությունները հատուկ են նրանց, ում մոտ, ինչպես քեզ մոտ, ուղեղը մահացել է»,- ասել է Թուրքիայի առաջնորդը NTV հեռուստաալիքի եթերում:

Նա նաև հավելել է, որ Թուրքիայի արտաքսումը ՆԱՏՕ-ից ոչ ոքի չի վերաբեում, ինչպես նաև ընդգծել է, որ Թուրքիայի ինքնիշխանությունը պետք է հարգվի:

Բացի այդ, Էրդողանը գտնում է, որ Ֆրանսիայի առաջնորդը ահաբեկչության դեմ պայքարի փորձ չունի: Հենց դրա հետ է նա կապել «դեղին բաճկոնների» հետ կապված իրավիճակը, որոնք գրավել են երկիրը:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0