Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը

Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը

By
Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը

Նոյեմբերի 26-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստՉորս ժամ տևած նիստի ավարտին արդյունքներն ամփոփող հայտարարություն է արվել, որից պարզ է դարձել, որ նիստին քննարկվել է նաև տարբեր երկրների օրենսդրական մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումների թեման:

 

Հայտարարության՝ ցեղասպանության թեմայի վերաբերյալ հատվածում մասնավորապես ասվում է.

«Խստորեն դատապարտվել է 1915-ի իրադարձությունների վերաբերյալ ընդունված այն որոշումները, որոնց համար հիմք են հանդիսացել պատմական ու իրավական հիմքից զուրկ, անհիմն պնդումները: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվել է այն բանի վրա, որ իրականությունը բացահայտելու ժամանակն է»:

Նշենք, որ նիստի ընթացքում քննարկվել են նաև Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» գործողության, անվտանգության գոտու հիմնման հետ կապված հարցերՆշվել է, որ «ահաբեկիչներին ոչնչացնելու ու տեղահանված սիրիացիների վերադարձի համար հարմար պայմաններստեղծելու նպատակով սկսված» գործողությունը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև կհասնի իր նպատակին:

 

Աղբյուր`    Milliyet

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0