Գլխավոր էջ | Թուրքիա | Էրդողանը հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունում հայերն ապրել են «քոչվորների պես»

Էրդողանը հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունում հայերն ապրել են «քոչվորների պես»

By
Էրդողանը հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունում հայերն ապրել են «քոչվորների պես»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մերիլենդի ամերիկյան կրոնական կենտրոնում ունեցած իր ելույթի ընթացքում հանդես է եկել հայերի մասին սկանդալային հայտարարություններով:

Նա անցյալում հայերի կյանքի ձևը համեմատել է քոչվորների հետ և Հայաստանը անվանել «երիտասարդ պետություն»:

«Հայաստանը երեկվա պետություն է: Նախկինում նրանք ապրում էին որպես փախստականներ և թափառում էին տարբեր վայրերում: Թուրքիայի տարածքում ևս նրանք հաճախ փոխում էին բնակության վայրերը: Այնուհետև որոշում է կայացվել հարկադիր տեղափոխման մասին»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ այժմ իր երկրում ապրում է 100 հազար հայ: Ըստ նրա, նրանցից 60 հազարը Թուրքիայի քաղաքացի են, իսկ մնացածը «ապօրինի միգրանտներ» են:

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0