Գլխավոր էջ | Թուրքիա | Եթե կա խորհրդարան, որտեղ պիտի խոսվի Հայոց Ցեղասպանության մասին, Թուրքիայի Ազգային ժողովն է. Փայլան

Եթե կա խորհրդարան, որտեղ պիտի խոսվի Հայոց Ցեղասպանության մասին, Թուրքիայի Ազգային ժողովն է. Փայլան

By
Եթե կա խորհրդարան, որտեղ պիտի խոսվի Հայոց Ցեղասպանության մասին, Թուրքիայի Ազգային ժողովն է. Փայլան

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությամբ: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի խորհրդարանում՝ գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:

«Նախքան 1915 թվականը այս հողերի վրա՝ Սպարտայում, Մերսինում, Ադանայում, Տրապիզոնում, Տրգրանակերտում, Բուրսայում, հայեր էին բնակվում և այս երկրում յուրաքանչյուր հինգից մեկը հայ էր, իսկ հիմա մի մարզադաշտ չենք կարող լցնել, եթե հավաքվենք: Անշուշտ, չգոլորշիացանք: Տեղի ունեցավ մեծ աղետ, որը, դժբախտաբար, 104 տարի ի վեր ժխտում ենք ուրացման քաղաքականությամբ, հրաժարվում ենք խոսել այդ մասին:

 

Տեսեք, այլ խորհրդարանները խոսում են այդ մասին, իսկ մենք ասում ենք թող չխոսեն: Նյութի մասին, որը վերաբերում է այս տարածաշրջանին, թող խոսվի հենց այս տարածաշրջանում: Եթե այս աշխարհում կա մի խորհրդարան, որտեղ այս մասին պիտի խոսվի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է, որովհետև մենք այս հողերի զավակներն ենք»,- հայտարարել է Փայլանը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0