Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայում լույս տեսնող հայկական պարբերականը 112 տարեկան է. Independent-ի անդրադարձը

Թուրքիայում լույս տեսնող հայկական պարբերականը 112 տարեկան է. Independent-ի անդրադարձը

By
Թուրքիայում լույս տեսնող հայկական պարբերականը 112 տարեկան է. Independent-ի անդրադարձը

Սարգիս և Միսաք Գոչունյան եղբայրների կողմից 112 տարի առաջ՝ դեռևս Օսմանյան կայսրությունում հիմնադրված հայկական «Ժամանակ» պարբերականն այսօր էլ ներկայիս Թուրքիայում շարունակում է հրատարակվել հայերենով: Բրիտանական Independent պարբերականի թուրքական ծառայությունը պարբերականի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ զրուցել է «Ժամանակ»-ի անցած ճանապարհի և ներկայիս գործունեության մասին:

Գոչունյանը պատմել է, որ պարբերականը 1908 թվականին հիմնադրվելուց անմիջապես հետո ունեցել է 15 հազար տպաքանակ, ինչն այն տարիներին բավական մեծ թիվ էր կազմում: Թեպետ ներկայում պարբերականի տպաքանակն ընդամենը 1000 է, սակայն ներկայում «Ժամանակ»-ն իր հավատարիմ հաճախորդներին հասանելի է դարձել նաև էլեկտրոնային բաժանորդագրման միջոցով:

«Ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը նշել է, որ պարբերականի 112-րդ տարեդարձին իրենց խմբագրություն էր այցելել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: «Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ կառավարության անդամն այցելեց հայերենով լույս տեսնող օրաթերթի խմբագրություն: Սա իսկապես պատմական իրադարձություն էր»,- պատմել է Գոչունյանը:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0