Գլխավոր էջ | Թուրքիա | Փայլանը արձագանքել է Թուրքիայում քուրդ քաղաքապետի պաշտոնանկությանը

Փայլանը արձագանքել է Թուրքիայում քուրդ քաղաքապետի պաշտոնանկությանը

By
Փայլանը արձագանքել է Թուրքիայում քուրդ քաղաքապետի պաշտոնանկությանը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է  Քըզըլթեփեի քաղաքապետի պաշտոնանկությանն ու վերջինիս փոխարեն պետական կառավարչի նշանակմանը: Այս մասին Փայլանը գրառում է արել Twitter-ում:

«Քըզըլթեփեի ժողովուրդը 6 ամիս առաջ իր կամքն է արտահայտել քվեարկությամբ` 70% ձայն տալով: Այսօր այդ կամքը ոտնահարվել է:

Յուրաքանչյուր ընտրված, ով անտարբեր է իրավունքների այս ոտնահարմանը, երբ հասկանա, որ իր ձեռքով  իր փոսն է փորել, շատ ուշ է լինելու»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի  հարավարևելյան Մարդին նահանգի Քըզըլթեփի շրջանի քրդամետ ԺԴԿ-ից ընտրված քաղաքապետ Նիլյուֆեր Էլիկ Յըլմազին պաշտոնանկ անելուց հետո` նոյեմբերի 4-ին նրա փոխարեն իշխանությունները պետական կառավարիչ (հոգաբարձու) են նշանակել Հյուսեին Չամին:

Մարդինի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Քըզըլթեփեի քաղաքապետ Յըլմազի նկատմամբ` «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0