Գլխավոր էջ | Թուրքիա | Ինչպե՞ս է Թուրքիան արձագանքել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

Ինչպե՞ս է Թուրքիան արձագանքել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

By
Ինչպե՞ս է Թուրքիան արձագանքել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից բանաձևին կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Բանաձևի ընդունումը մեծ հիստերիա է առաջացրել Թուրքիայում։ Ընդամենը ժամեր անց հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը, Նախագահի խոսնակը, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավարը, Արդարադատության նախարարը, բացի այդ Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում ԱՄՆ դեսպանը, գրում է regionmonitor.com-ը։ 

Գրեթե բոլոր պաշտոնյաններն իրենց հայտարարություններում պնդել են, որ այս բանաձևով փորձ է արվում «պատմությունը քաղաքականություն գործիք դարձնել» և ավելացրել, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի որոշումն իրենց համար ուժ չունի։

Արտգործնախարար Չավուշօղլուն իր խոսքում ակնարկել է, որ այս որոշումով փորձում են իրենցից վրեժ լուծել Սիրիայում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության համար։

Բանաձևի ընդունման լուրը հայտնվել է գրեթե բոլոր թուրքական լրատվամիջոցների գլխագրերում «ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի հանդեպ մեծ թշնամություն», «ԱՄՆ-ի սկանդային որոշումը», »ԱՄՆ ներկայացուցիչների պալատի՝ չափն անցնող որոշումը» և այլ վերնագրերով։

Ուշագրավ է, որ ի տարբերություն թուրքական լրատվամիջոցների հրապարակումների որտեղ Հայոց ցեղասպանություն բառը չակերտների մեջ է գրված, «Euronews»-ի թուրքական ծառայության հրապարակման մեջ այս արտահայտությունը գրված է առանց չակերտների։

Ակտիվ են եղել քննարկումները նաև սոցիալական ցանցերի թուրքական տիրությում։ Օգտատերերը սկսել են տարածել ԱՄՆ-ի պատմության մասին ինֆոգրաֆիկաներ՝ նշելով, որ այդ երկրի անցյալում ևս կան մութ էջեր։

Հետաքրքիր է, որ բազմաթիվ թուրք օգտատերեր ողջունել են որոշումը։ Նրանցից մեկը նույնիսկ գրել է. «Ես չգիտեմ 100 տարի առաջ ինչ է եղել, բայց մեր օրերում տեսել եմ, թե ինչպես են հային իր ինքնության համար սպանած մարդուն Թուրքիայի դրոշով նկարել, փոխանակ ձերբակալեն ու հանձնեն արդարադատությանը։ «Հայոց ցեղասպանություն չի եղել» արտահայտությունը Թուրքիայի ամենամեծ ստերից մեկն է։»

Իսկ թուրք հայտնի մարդու իրավունքների ակտիվիստ Թունա Բեկլեվիչն իր բազմահազարանոց հետևորդներով թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ ասելով.

«9 տարի առաջ այս օրը Երևանում էի։ Խոսում էի առանց նախապայմանների սահմանը բացելու մասին։ Անմիջապես հետո մեղադրվեցի «հայ լրտես» լինելու մեջ։ 100 տարի է անցել, Թուրքիան դեռ չի առերեսվել իրականության հետ։ Հայոց ցեղասպանության ճանաչման ու սահմանի բացման ժամանակը եկել է։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0