Գլխավոր էջ | Թուրքիա | Գարեգին Բեքչյանը կոչ է արել պատրիարքի թեկնածուներին չառաջադրվել

Գարեգին Բեքչյանը կոչ է արել պատրիարքի թեկնածուներին չառաջադրվել

By
Գարեգին Բեքչյանը կոչ է արել պատրիարքի թեկնածուներին չառաջադրվել

Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներից մեկը համարվող Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր»-ը։ Պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին ուղղված նամակում Բեքչյանը մասնավորապես տեղեկացնում է, որ հրաժարվում է իր թեկնածությունն առաջադրելուց, քանի որ խախտվել են մյուս բնական թեկնածուների իրավունքները։

 

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն անընդունելի համարելով մնացած 10 եպիսկոպոսների թեկնածության առաջադրման սահմանափակումը և դա որակել է իբրև խիստ վտանգավոր զարգացում պատրիարքարանի ապագայի համար: Իր զորակցությունը հայտնելով թեկնածություն առաջադրելու իրավունքից զրկված հոգևորականներին՝ Բեքչյանը հրաժարվել է հաստատել իր թեկնածությունը և կոչ է արել մյուսներին նույնպես չառաջադրվել՝ հանուն արդարության և հավասարության։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0