Գլխավոր էջ | Թուրքիա | Պոլսո պատրիարքի ընտրությունը կլինի վատի և վատթարագույնի միջև

Պոլսո պատրիարքի ընտրությունը կլինի վատի և վատթարագույնի միջև

By
Պոլսո պատրիարքի ընտրությունը կլինի վատի և վատթարագույնի միջև

Պոլսո պատրիարքի ընտրությունները նախատեսվում է իրականացնել այս տարվա դեկտեմբերի 11-ին։ Սակայն մինչ այդ հետաքրքիր զարգացում է նկատվում։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է պատրարքի ընտրությունների անցկացման կանոնագիրը, ըստ որի՝ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն եպիսկոպոսները, որոնք ներկայացնում են Ստամբուլի միաբանությունը։ Ըստ այդմ՝ ընտրությունը մնում է Արամ Աթեշյանի կամ Սահակ Մաշալյանի միջև։

 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ այդ պահի դրությամբ հստակ է այս երկու թեկնածուների անունները։ Թեև ընտրություններին առաջադրվելու պաշտոնական հրավեր է ուղարկվել Գարեգին սրբազան Բեկչյանին, սակայն որևէ արձագանք մինչ այս պահը չկա։ Ամենակարևոր խնդիրը, ըստ Էստուկյանի, այն է, որ այսպիսով համայնքը զրկվում է արդար ընտրության հնարավորությունից, քանի որ ընտրելու է չարյաց փոքրագույնը, ընտրությունը վատի և վատթարագույնի միջև է լինելու։ Մինչդեռ եթե թուրքական իշխանությունները նման կանոնագիր չներկայացնեին, ընտրության հնարավորությունը շատ մեծ կլիներ «Ոչ միայն Բեկչյան սրբազանը, այլ նաև Գուգարաց թեմի առաջանորդն էլ եթե դուրս դրվեց այս գործընթացից, այս ընտրությունն անհնար է արդար ընտրություն համարել։ Ես այս բոլոր դավադրական ջանքերը կապված են նրա հետ, որ Գուգարքի թեմի առաջնորդին դուրս դնեն այս գործընթացից»,-ասաց Բագրատ Էստուկյանը։

Ինչ վերաբերում է երկու թեկնածուների՝ Արամ Աթեշյանի և Սահակ Մաշալյանի՝ թուրքական իշխանությունների հետ ունեցած հարաբերություններին, ապա, Էստուկյանի դիտարկմամբ, միայն Արամ սրբազանն է սերտ հարաբերությունների մեջ։ Իսկ թե ով կընտրվի պատրիարք, դեռ պարզ չէ«Եթե նույնիսկ խնդիրը մնա այսպես, այսինքն՝ չարյաց փոքրագույնին ընտրելու մեջ, միգուցե նրանք, որոնք նախորդ տարի ձայն չէին տա Արամ Աթեշյանին, հիմա գուցե ձայն տան»։

Սա, ըստ նրա, վիճելի ընտրություն է լինելու, և դեկտեմբերի 11-ի ընտրությունը չի տալու խնդրի լուծում, և հիմա որոշ շրջանակներ առաջարկում են ժողովրդին բոյկոտել ընտրությունները«Ինչ արդյունք նրանք կարող են գրանցել, չեմ կարող ասել»,-հավելեց Էստուկյանը։

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

 

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0