Գլխավոր էջ | Թուրքիա | Սիրիայի վրա հարձակումը քննադատելու համար Թուրքիայում ձերբակալվել է 24 հոգի

Սիրիայի վրա հարձակումը քննադատելու համար Թուրքիայում ձերբակալվել է 24 հոգի

By
Սիրիայի վրա հարձակումը քննադատելու համար Թուրքիայում ձերբակալվել է 24 հոգի

Աշխարհի տարբեր կողմերից դատապարտող հայտարարություններ  և դադարեցման կոչեր են տարածվում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության թեմայով:

 

Միջազգային քննադատական արձագանքներին զուգահեռ Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ ևս սոցցանցերում այդ ռազմագործողության հասցեին քննադատական գրառումներ են անում:

Նշվում է, որ Թուրքիայի գործողությունը դատապարտող գրառումներ է կատարել սոցցանցերի 839 օգտատեր, որից 62-ը եղել է Գերմանիայից, Անգլիայից և Ֆրանսիայից:

Թուրքիայի ոստիկանությունը «սև քարոզչություն իրականացնելու, ժողովրդի մեջ ատելություն տարածելու» հոդվածի հատկանիշներով 186 քաղաքացու բերման է ենթարկել:

Աղբյուրի փոխանցմամբ` բերման ենթարկված կասկածյալներից 24-ը ձերբակալվել է, իսկ 78-ը՝ ազատ արձակվելՄյուսների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:

Աղբյուր`    Anadolu Ajansi

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0