Գլխավոր էջ | Թուրքիա | Քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը մեղադրվել է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ

Քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը մեղադրվել է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ

By
Քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը մեղադրվել է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին պատգամավոր Օսման Բայդեմիրի դեմ հայց է ներկայացրել Անկարայի գլխավոր հանրապետական դատախազություն։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։

Հայցի համար հիմք է ծառայել Բայդեմիրի՝ նախօրեին Անգլիայում կատարած հայտարարությունը։ Նախկին պատգամավորը հետևյալ հաղորդագրությունն էր հրապարակել «Այս պահին Թուրքիան ավերում է քրդական քաղաքներն ու շրջանները։ Հիմա ուզում եմ հարցնել ո՞վ է ահաբեկիչը, ո՞վ է բռնապետը։ Քրդերին ո՞վ է սպանում։ Երեխաներին ու կանանց ո՞վ է սպանում։ Հիմա բոլորս միասին պետք է ճնշենք ֆաշիզմը։ Հիմա բոլորս միասին պետք է դադարեցնենք Ռոժավայի կոտորածը։ Եթե մենք հիմա դա չանենք, պատմությունը կկրկնվի՝ ինչպես 1915թ Հայոց ցեղասպանությունը։ Մենք պետք է տեսնենք Էրդողանի և «Իսլամական պետության» (DEAŞ) միջև եղած կապը։ Այդ կապը կար երեկ և շարունակվում է այսօր»։

Օսման Բայդեմիրն իր այս հայտարարության համար մեղադրվել է Թուրքիայի Հանրապետությունը հրապարակավ նսեմացնելու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։

Էրդողանի փաստաբանի ներկայացրած հայցում նշվել է, որ հայտարարության հրապարակաման ժամանակ ներկա գտնվողները Էրդողանին մեղադրող կարգախոսներ են հնչեցրել։ Ուստի այդ մասնակից անձինք նույնպես մեղադրվել են Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0