Գլխավոր էջ | Թուրքիա | «Քվեարկողներն ինձ ընտրեցին որպես իրենց քաղաքապետ, բայց Էրդողանն այլ ծրագրեր ուներ». Թուրքիայի Մարդին քաղաքի պաշտոնազուրկ արված քաղաքապետ

«Քվեարկողներն ինձ ընտրեցին որպես իրենց քաղաքապետ, բայց Էրդողանն այլ ծրագրեր ուներ». Թուրքիայի Մարդին քաղաքի պաշտոնազուրկ արված քաղաքապետ

By
«Քվեարկողներն ինձ ընտրեցին որպես իրենց քաղաքապետ, բայց Էրդողանն այլ ծրագրեր ուներ». Թուրքիայի Մարդին քաղաքի պաշտոնազուրկ արված քաղաքապետ

Քուրդ քաղաքական գործիչ Ահմեթ Թյուրքը The Washington Post-ում հոդված է հրապարակել՝ պատմելով Թուրքիայում տեղի ունեցող անարդարությունների և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի անօրինական գործողությունների մասին:

2019թ. մարտի 31-ին նա վերընտրվել էր Մարդինի քաղաքապետի պաշտոնում: Առաջին անգամ նա քաղաքապետ էր ընտրվել 2014թ., սակայն 2 տարի անց ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամ մոտ 100 այլ քաղաքապետերի հետ միասին պաշտոնազուրկ էր արվել Էրդողանի կողմից, որոնց մի մասը, այդ թվում Ահմեթ Թյուրքը, հայտնվել էին բանտում: Նրանց նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչությանն օժանդակելու հոդվածով, սակայն, ըստ Մարդինի պաշտոնազուրկ արված քաղաքապետի, նրանք միայն ընդդիմացել են կառավարության բռնապետությանը:

Նա, ամփոփելով ընտրված տեղական իշխանությունների՝ Էրդողանի կառավարության կողմից նշանակված դրածոների թեման, նշել է, որ երբ արդար ստացված քվեն անտեսվում է և դրա դեմ հակազդեցություն չի լինում, ապա պետությունն առավել վստահ է դառնում, որ կարող է դա կրկնել:

Հիշեցնենք, որ Դիարբեքիրի, Վանի և Մարդինի ընտրված քաղաքապետերը ներկայացնում են Թուրքիայի 3-րդ ամենամեծ խորհրդարանական ուժը` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, և օգոստոսի 19-ին ոչ ժողովրդավարական ձևով պաշտոնազուրկ են արվել: Ահմեթ Թյուրքը նշում է, որ տվյալ հակաժողովրդավարական գործողություններն «ահաբեկչության» և «անջատողականության» դեմ պայքարի անվան ներքո են քողարկվում:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0