Գլխավոր էջ | Թուրքիա | Վանում պատրաստվում են Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու պատարագին

Վանում պատրաստվում են Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու պատարագին

By
Վանում պատրաստվում են Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու պատարագին

Վանի տեղական իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 8-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: Նախապատրաստություններին ծանոթանալու նպատակով նախօրեին կղզի են այցելել Վանի փոխնահանգապետ Ֆերհաթ Աթարը, Վանի Գևաշ (պատմ. Ոստան) շրջանի ղեկավար Մուրաթ Սեզերը, Մշակույթի ու զբոսաշրջության նահանգային վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը և այլք:

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել Մուզաֆֆեր Աքթուղը՝ տեղեկացնելով, որ եկել են հետևելու «հայկական պատարագի» նախապատրաստական աշխատանքներին: «Համաձայն 2010 թվականի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից ընդունած համատեղ արձանագրության՝ անցկացնելու են թվով 7-րդ հայկական պատարագը: Հայկական պատարագը 3 տարի չէր անցկացվել՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Անցյալ տարի վերսկսեցինք: Այս տարի նույնպես համատեղ պայմանավորվածությունների արդյունքում կիրականացվի այն»:

Թուրք պաշտոնյան չի թաքցրել, որ պատարագn իրենց համար առավել կարևոր է զբսաշրջության տեսանկյունից՝ նշելով, որ Աղթամար կղզին ու Սուրբ Խաչ եկեղեցին Թուրքիայի կրոնական տուրիզմի կարևոր ուղղություններից են դարձել: «Վանի ճանաչելիության և առհասարակ զբոսաշրջության տեսանկյունից հայկական պատարագը մի շատ կարևոր միջոցառում է դիտարկվում: Այս պահին մեր հյուրանոցներում սեպտեմբեր ամսվա համար արդեն ոչ մի ազատ տեղ չկա»,- նշել է Վանի մշակույթի ու զբոսաշրջության նահանգային վարչության պետը: Վերջինս նաև տեղեկացրել է, որ 2018-ին Աղթամար կղզի է այցելել 157.000 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա 8 ամիսներին այցելուների թիվը արդեն հասել 162.000-ի, ինչն իրենց թույլ է տալիս ենթադրելու, որ տարվա կտրվածքով այցելուների թիվը կհասնի 200.000-ի: 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0