Գլխավոր էջ | Թուրքիա | Անկարայում Լիբանանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում Լիբանանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

By
Անկարայում Լիբանանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Գասսան Մուալլիմը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ նախօրեին Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դարպասից կախած պաստառի կապակցությամբ։

Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դարպասին փակցվել էր Թուրքիայի դրոշը՝ վրան պատկերված գանգ՝ հետևյալ գրությամբ. «Դուք ձեր տեղը նստեք»:

Թուրքական կողմը Լիբանանի դեսպանին մտահոգություն է հայտնել այդ միջադեպի կապակցությամբ՝ նշելով, որ միայն այն փաստը, որ դրոշ կախողները կարողացել են մոտենալ դեսպանատան դարպասին, արդեն իսկ մտահոգիչ է դեսպանատան անվտանգության տեսանկյունից:

Պահանջվել է, որ Լիբանանի պատկան մարմիններն անհապաղ ձեռնարկեն համապատասխան անվտանգության միջոցներ Լիբանանում Թուրքիայի ներկայացուցչություններն անվտանգ պահելու հարցում:

Նշվում է, որ Թուրքիայի դեսպանատունը նույնպես դիմել է Լիբանանի համապատասխան գերատեսչությունների  իրենց ներկայացուցչությունների անվտանգության ապահովման խնդրով:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0