Գլխավոր էջ | Թուրքիա | Պատրիարքական ընտրությունների նախաձեռնակ մարմինը հանդիպել է Թուրքիայի ՆԳ նախարարի հետ

Պատրիարքական ընտրությունների նախաձեռնակ մարմինը հանդիպել է Թուրքիայի ՆԳ նախարարի հետ

By
Պատրիարքական ընտրությունների նախաձեռնակ մարմինը հանդիպել է Թուրքիայի ՆԳ նախարարի հետ

Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրությունները կազմակերպելու համար ձևավորված նախաձեռնակ մարմնի ղեկավարությունն օգոստոսի 7-ին հանդիպումներ է ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարարությունում: Հաղորդվում է, որ նախաձեռնակ մարմնի ատենապետ Խոսրով Քյոլեդավիթօղլուն և փոխատենապետ Սարգիս Չավուշյանը հանդիպել են Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, փոխնախարարի և նախարարության այլ պաշտոնյաների հետ: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Քյոլեդավիթօղլուն թեմայի վերաբերյալ հայկական «Ակոս» թերթին տված պարզաբանման մեջ ասել է, որ հանդիպումների ժամանակ քննարկվել են պատրիարքական ընտրությունների գործընթացի հետ կապված քայլերը, անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից մարմնին փոխանցվելիք ընտրական կանոնադրությանը:

Նախաձեռնակ մարմնի ղեկավարը նաև նշել է, որ հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում և առաջիկայում ևս մի քանի հանդիպումներ տեղի կունենան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նախաձեռնակ մարմինը նիստ էր գումարել, որի ժամանակ որպես պատրիարքական ընտրությունների անցկացման նախնական ժամանակահատված հստակեցվել էր դեկտեմբեր ամիսը: Նիստին որոշում էր կայացվել նաև դիմել Ստամբուլի նահանգապետարան և պատկան մարմիններին՝ պատրիարքական ընտրություններն անցկացնելու համար հատուկ կանոնադրության մշակման համար։

Կանոնադրության մեջ պիտի նշվի վերջնաժամկետ, որով հնարավոր կլինի պատրիարքի ընտրությունները կազմակերպել մինչև տարեվերջ։

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0