Գլխավոր էջ | Թուրքիա | Կարո Փայլանը՝ գանձագողերին. «Միայն իմանայիք, որ իրական գանձը հենց եկեղեցին է»

Կարո Փայլանը՝ գանձագողերին. «Միայն իմանայիք, որ իրական գանձը հենց եկեղեցին է»

By
Կարո Փայլանը՝ գանձագողերին. «Միայն իմանայիք, որ իրական գանձը հենց եկեղեցին է»

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է գանձագողերի կողմից վնասված Ուրֆայի Գերմուշ շրջանի հայկական եկեղեցուն:

Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է խոնարհված հայկական եկեղեցու լուսանկարները, որի ներսում գանձ որոնողները մեծ փոսեր են փորել: Լուսանկարներին կից հայ պատգամավորը թողել է հետևյալ գրությունը.

«Եթե միայն իմանայիք, որ իսկական գանձը հենց եկեղեցին է… Երկրում հազարավոր եկեղեցիներ գանձագողերի ու վանդալների կողմից քանդվել են, քանդվում են…»:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0