Գլխավոր էջ | Տարածաշրջան | Սիրիայի հյուսիսում քրդական կազմակերպությունները միավորող կառույց է հիմնադրվել

Սիրիայի հյուսիսում քրդական կազմակերպությունները միավորող կառույց է հիմնադրվել

By
Սիրիայի հյուսիսում քրդական կազմակերպությունները միավորող կառույց է հիմնադրվել

Սիրիայի հյուսիսային քրդդաբնակ շրջաններում (Սիրիական Քուրդիստան կամ Ռոժովա-խմբ) գործող 25 քրդական կուսակցություններ ու քաղաքական շարժումներ միավորվել են մեկ ընդհանուր կառույցի մեջ, այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբեր-ից։

«Քրդական ազգային միության կուսակցություններ» անվանումով կառույցը հիմնադրվել է Սիրիայի քրդաբնակ Քամիշլո քաղաքում տեղի ունեցած համագումարի ժամանակ։

Կառույցի վերաբերյալ  արված հայտարարության մեջ նշված է, որ այն հետևելու է քրդերի միասնականությանն ուղղված գործողություններին։ «Քրդական ազգային միության կուսակցություններ» կազմակերպությունն ունենալու է կոմիտե, որը ձևավորվելու է մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Կոմիտեն կանոնավոր կերպով նիստեր է անցկացնելու՝ «ցամաքում» տեղի ունեցող զարգացումները քննարկելու համար։

Նշվում է, որ այս կառույցի հիմնադրումը նախաձեռնել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» անունով հայտնի մածամասամբ քրդերից բաղկացած կանոնավոր զինված ուժերի հրամանատարությունը։

Աղբյուր` Demokrathaber.org

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0