Գլխավոր էջ | Տարածաշրջան | Իսրայելի կառավարության Twitter-ի էջում գրառում է արվել թուրք-իսրայելական հարաբերությունների մասին

Իսրայելի կառավարության Twitter-ի էջում գրառում է արվել թուրք-իսրայելական հարաբերությունների մասին

By
Իսրայելի կառավարության Twitter-ի էջում գրառում է արվել թուրք-իսրայելական հարաբերությունների մասին

Մայիսի 7-ին Իսրայելի կառավարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ գրառում է արվել։ 

Գրառման մեջ մասնավորապես ասվում է

«Հպարտանում ենք Թուրքիայի հետ մեր ունեցած դիվանագիտական հարաբերություններով։ Հուսով ենք, որ հետագայում ավելի կամրապնդվեն մեր կապերը։ Սեր ենք նվիրում մեր բոլոր թուրք հետևորդներին»։

Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով նշյալ գրառմանը, տարակուսում են, թե արդյոք փոփոխություններ են սպասվում թուրք-իսրայելական դիվանագիտական հարաբերություններում։  

Նշենք, որ Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները շարունակվում են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:

Թուրքական աղբյուրը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքին, որ Իսրայելը չի ստորագրել մայիսի 12-ին Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գորոծողությունները դատապարտող Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի համատեղ հայտարարության տակ։

Աղբյուր`    cumhuriyet.com.tr

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0