Գլխավոր էջ | Տարածաշրջան | Լիբիայում զենքի էմբարգոն խախտելու համար ՄԱԿ-ը քննադատել է Թուրքիային

Լիբիայում զենքի էմբարգոն խախտելու համար ՄԱԿ-ը քննադատել է Թուրքիային

By
Լիբիայում զենքի էմբարգոն խախտելու համար ՄԱԿ-ը քննադատել է Թուրքիային

Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆանի Ուիլյամսը գերմանական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է, որ չնայած հունվարին Բեռլինում կայացած լիբիական կոնֆերանսում ընդունված որոշմանը՝ որոշ երկրներ լրջորեն խախտում են զենքի էմբարգոն։

Նրա խոսքով՝ Լիբիան վերջին ժամանակաշրջանում նոր զենքերի համար վերածվել է փորձադաշտի։

Ուիլյամսը նշել է, որ տարածաշրջանում «կրակը թեժացնում են» Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ)։  Մասնավորապես Թուրքիան նավեր է ուղարկում Լիբիայի Միսրատա և Տրիպոլի քաղաքներ, իսկ ԱՄԷ-ն 100-ավոր բեռնատար ինքնաթիռներ է ուղարկում Լիբիայի ազգային բանակին։

Նշենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:

 

Աղբյուր`    demokrathaber.org

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0