Գլխավոր էջ | Տարածաշրջան | Սաուդյան Արաբիան կորոնավրուսի պատճառով դադարեցրել է ավիափոխադրումները Թուրքիայի հետ

Սաուդյան Արաբիան կորոնավրուսի պատճառով դադարեցրել է ավիափոխադրումները Թուրքիայի հետ

By
Սաուդյան Արաբիան կորոնավրուսի պատճառով դադարեցրել է ավիափոխադրումները Թուրքիայի հետ

Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի պատճառով կասեցրել է Թուրքիայի և 4 այլ երկրների հետ ուղևորափոխադրումները։

Սաուդյան Արաբիայի պետական «SPA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իշխանությունները որոշել են երկկողմանիորեն դադարեցնել օդային հաղոդրակցությունն Օմանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Թուրքիայի հետ: Իսկ ցամաքային ճանապարհով երկիր մուտք գործելիս կարգելվի բոլոր այն քաղաքացիների մուտքը, ովքեր գալիս են նշված երկրներից կամ վերջին 14 օրվա ընթացքում եղել են այնտեղ։

Նշենք, որ նոր տեսակի Covid-19 մահաբեր վիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ավելի վաղ Էր-Ռիյադը դադարեցրել էր ավիափոխադրումները նաև 9 այլ երկրի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Բահրեյնի, Լիբանանի, Սիրիայի, Հարավային Կորեայի, Եգիպտոսի, Իտալիայի և Իրաքի հետ։ Այդ սահմանափակումները չեն վերաբերում միայն տարհանման, փոստային առաքման և առևտրային նպատակով իրականացվող չվերթներին, բայց պայմանով, որ կատարվեն անհրաժեշտ նախազգուշական միջոցառումները:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0