Գլխավոր էջ | Տարածաշրջան | Հայազգի օդաչուն կապ չունի Սոլեյմանիի սպանության հետ. իսրայելցի քաղաքագետը կեղծիք է տարածել

Հայազգի օդաչուն կապ չունի Սոլեյմանիի սպանության հետ. իսրայելցի քաղաքագետը կեղծիք է տարածել

By
Հայազգի օդաչուն կապ չունի Սոլեյմանիի սպանության հետ. իսրայելցի քաղաքագետը կեղծիք է տարածել

Իսրայելցի քաղաքագետ-հրապարակախոս Ավիգդոր Էսկինը գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ Ջեֆրի (Ջեֆ) Հարիգյանին՝ ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության օպերացիայում իր դերի համար։

Քաղաքագետը մասնավորապես գրել է. «Հատուկ շնորհակալություն ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Ջեֆրի Հարիգյանին՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների զավակին, Սոլեյմանիին ոչնչացնելու օպերացիայում իր ունեցած դերի համար»։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ հայազգի գեներալը առնչություն չունի հիշյալ գործողությունների հետ, վերջինս դեռևս 2019 թվականի հունիսին նշանակվել էր Եվրոպայում և Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար, որը չի ներառում Մերձավոր Արևելքը։ Այլ կերպ ասած՝ խնդրո առարկա հանդիսացող տարածաշրջանը հայազգի գեներալի հրամանատարության ներքո չէ։

Այս համատեքստում Հայաստանի կամ հայ ժողովրդի անվան շահարկումը և կոնֆլիկտի մեջ ներքաշման փորձը կրում է սադրիչ և վտանգավոր բնույթ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը չի ներքաշվի ո՛չ հակաիրանական և ո՛չ էլ հակաամերիկյան գործողությունների մեջ, և կոչ էր արել բարեկամ երկրներ Իրանին և ԱՄՆ-ին անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0