Գլխավոր էջ | Տարածաշրջան | Զինված հարձակում Սիրիայի հյուսիս-արևելքում. թուրքական բանակը կորուստներ ունի

Զինված հարձակում Սիրիայի հյուսիս-արևելքում. թուրքական բանակը կորուստներ ունի

By
Զինված հարձակում Սիրիայի հյուսիս-արևելքում. թուրքական բանակը կորուստներ ունի

Թուրքիայի կողմից Սիրիայում անցկացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանակում հունվարի 8-ին թուրքական բանակը կորուստներ է կրել: Այս մասին տեղեկացնում է sabah.com կայքը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:

Նախարարության տվյալներով` Սիրիայի հյուսիս-արևելքում հարձակում է կատարվել թուրքական զինված ուժերի վրա, պայթեցվել է ռումբերով բեռնված մեքենա, ինչի հետևանքով մահացել է 4 թուրք զինվորական:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հակաքրդական «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, որը նպատակ ունի «մաքրել» Սիրիայի հյուսիս-արևելքը քուրդ ուժայիններից, սկսվել է 2019 թվականի հոկտեմբերի 9-ին:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0