Գլխավոր էջ | Տարածաշրջան | Հունաստանի վարչապետը զգուշացրել է Թուրքիային՝ չհատել «կարմիր գիծը»

Հունաստանի վարչապետը զգուշացրել է Թուրքիային՝ չհատել «կարմիր գիծը»

By
Հունաստանի վարչապետը զգուշացրել է Թուրքիային՝ չհատել «կարմիր գիծը»

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նախազգուշացրել է Թուրքիային՝ չհատել «կարմիր գիծը»։

«Մենք թույլ չենք տա Թուրքիայի որեւէ գործողություն, որը կարող է ոտնձգել Հունաստանի ինքնիշխան իրավունքների դեմ»,- ասել է Միցոտակիսը The Globe and Mail օրաթերթի հարցազրույցում՝ նկատի ունենալով ծովային սահմանների մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Թուրքիայի եւ Լիբիայի կառավարության միջեւ։

Համաձայնագիրն ուղղված է բացառիկ տնտեսական գոտու ստեղծմանը Թուրքիայի միջերկրածովյան ափից մինչեւ Լիբիայի հյուսիսարեւելյան ափ։ Հունաստանն ու Կիպրոսը, որոնք երկար ժամանակ ծովային եւ տարածքային վեճեր ունեին Թուրքիայի հետ, կարծում են, որ համաձայնագիրը անօրինական է եւ խախտում է միջազգային ծովային իրավունքը։

Նույն հարցազրույցում Հունաստանի վարչապետը նշել է, որ եթե Աթենքն ու Անկարան չկարողանան լուծել տարաձայնությունները Միջերկրական ծովի ծովային գոտիների մասին, պետք է դիմեն Հաագայի միջազգային դատարան՝ դրանց կարգավորման համար։

«Մենք պատրաստ ենք խոսել մեր բոլոր հարեւանների, այդ թվում, իհարկե, Թուրքիայի հետ։ Եվ եթե համաձայնագիրը  ձեռք չբերվի, մենք բաց ենք միջազգային իրավադատության համար»,- ասել է Միցոտակիսը՝ ավելացնելով, որ «կարմիր գծերը ոչ ոք չի կարող հատել»։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0