Գլխավոր էջ | Տարածաշրջան | Իրաքը ներողություն է խնդրել Իրանից՝ հյուպատոսարանի վրա ցուցարարների հարձակման համար

Իրաքը ներողություն է խնդրել Իրանից՝ հյուպատոսարանի վրա ցուցարարների հարձակման համար

By
Իրաքը ներողություն է խնդրել Իրանից՝ հյուպատոսարանի վրա ցուցարարների հարձակման համար

Իրաքի ԱԳՆ ղեկավար Մուհամեդ ալ-Հաքիմը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներողություն է խնդրել երկրի հարավում գտնվող Նաջաֆ քաղաքում իրանական հյուպատոսության վրա ցուցարարների հարձակման համար, ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել էր, որ Թեհրանը բողոք է ներկայացրել Բաղդադին՝ Իրաքում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա հարձակման պատճառով:

Ավելի վաղ, ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին», Իրաքի հարավային Նաջաֆ քաղաքում տասնյակ ցուցարարներ են տուժելԻրանի հյուպատոսության մոտակայքում անվտանգության ուժերի հետ բախումների արդյունքում: Անվտանգության ոլորտում աղբյուրի փոխանցմամբ, տուժածների թիվը գերազանցել է 80 մարդ: Ըստ Shafaq գործակալության, ցուցարարները չորեքշաբթի հրդեհել են հյուպատոսության շենքը: Նաջաֆ գավառում պարետային ժամ է մտցվել:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0