Գլխավոր էջ | Տարածաշրջան | Կրեմլը բացահայտել է Պուտինի և Էրդողանի բանակցությունների մանրամասները

Կրեմլը բացահայտել է Պուտինի և Էրդողանի բանակցությունների մանրամասները

By
Կրեմլը բացահայտել է Պուտինի և Էրդողանի բանակցությունների մանրամասները

Կրեմլը բացահայտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մանրամասները: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի նախագահի կայքում:

 

Նշվում է, որ երկխոսության ընթացքում երկրների ղեկավարները քննարկել են էներգետիկ և ռազմատեխնիկական ոլորտներում համատեղ նախագծերի իրագործումը՝ դրանք գնահատելով դրական: Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են «Թուրքական հոսքը» շահագործման մեջ մտցնել մինչև 2019 թվականի վերջը:

Սիրիական հարցի քննարկումների շրջանակներում Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները փոխանակվել են մտքերով՝ կապված «Իդլիբ»-ի դեէսկալացիայի գոտում իրավիճակի հետ:

Պուտինն ու Էրդողանը նաև համաձայնեցրել են բարձր մակարդակով ապագա շփումների գրաֆիկը:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0