Գլխավոր էջ | Տարածաշրջան | Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում

Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում

By
Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նոյեմբերի 10-11-ը ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով կլինի Երևանում: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի և նախագահի հետ, բանակցությունները արտաքին գործերի նախարարի հետ, ինչպես նաև ծաղկեպսակի խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համալիրի անմար կրակի մոտ»,- ասել է Զախարովան:

Զախարովան հավելել է, որ արտաքին գործերի նախարարները բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ հարաբերությունների լայն շրջանակը, փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, դիրքորոշումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում:

 

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0