Գլխավոր էջ | Տարածաշրջան | Ասել ճշմարտությունը այն է, ինչ ես կարող եմ. Օրհան Փամուկը’ ցեղասպանության մասին

Ասել ճշմարտությունը այն է, ինչ ես կարող եմ. Օրհան Փամուկը’ ցեղասպանության մասին

By
Ասել ճշմարտությունը այն է, ինչ ես կարող եմ. Օրհան Փամուկը’ ցեղասպանության մասին

«Ես գրում եմ, որովհետև ինձ երբեք չի հաջողվել երջանիկ լինել»:

Հայտնի գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը ժամանել է Շարժայի էմիրությունում անցկացվող գրքի տոնավաճառ:

Միջոցառումը բոլոր առումներով պատմական է և նշանակալից: Թուրք հեղինակը ոչ միայն չի վախենում ակտիվորեն արտահայտել իր դժգոհությունը Էրդողանի վարած քաղաքականությունից, հանդես գալով, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով, այլև չի թաքցնում աշխարհիկ աշխարհայացքը:

 

Չեն անտեսվել նաև Փամուկի քաղաքական հայացքները և այն հետապնդումները, որոնց նա ենթարկվել է տեղի ազգայնականների կողմից, երբ հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ «Թուրքիայում երեսուն հազար քուրդ և մեկ միլիոն հայ է սպանվել»: Գրողը ինքն իրեն քաջ մարդ չի համարում. նա պարզապես արտահայտում է իր կարծիքը: «Գիտեք, ես ապրում եմ աշխարհի այն մասում, որտեղ շատ գրողներ բանտարկված են իրենց համոզմունքների համար: Այնպես որ, ես երջանիկ գրող եմ և ասել ճշմարտությունը այն է, ինչ ես կարող եմ»: Այս խոսքերից հետո դահլիճում բուռն ծափահարություններ են հնչել:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0