Գլխավոր էջ | Տարածաշրջան | Քրդերը Ռուսաստանին խնդրել են պաշտպանել իրենց Թուրքիայի ռազմական գործողությունից առաջ

Քրդերը Ռուսաստանին խնդրել են պաշտպանել իրենց Թուրքիայի ռազմական գործողությունից առաջ

By
Քրդերը Ռուսաստանին խնդրել են պաշտպանել իրենց Թուրքիայի ռազմական գործողությունից առաջ

Իրաքում Քրդստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մասուդ Բարզանին դիմել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ Սիրիայում քրդերին պաշտպանելու խնդրանքով, հայտնում է Rudaw-ը:

Ընդգծվում է, որ Բարզանին, որն Իրաքյան Քրդստանի նախկին նախագահն է, իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարին Սիրիայում քրդերի ապագայի վերաբերյալ: «Նա խնդրել է Ռուսաստանին միջամտել Սիրիայում այս ժողովրդի տառապանքները կանխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է աջակցել Սիրիայում թուրքական ռազմական գործողություններին: Միևնույն ժամանակ, ԱՄՆ զինված ուժերն այլևս գործողության վայրի մոտ չեն գտնվի:

Դրանից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան նախապատրաստվել է Սիրիայում գործողությունների անցկացմանը: Նրա խոսքերով, Թուրքիան մտադիր չէ աչք փակել YPG/PKK ահաբեկիչներին ԱՄՆ-ի աջակցությանը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0