Գլխավոր էջ | Տարածաշրջան | Ախալքալաքի դպրոցներին բաժանված ադրբեջաներենով դասագրքերը փոխարինվել են

Ախալքալաքի դպրոցներին բաժանված ադրբեջաներենով դասագրքերը փոխարինվել են

By
Ախալքալաքի դպրոցներին բաժանված ադրբեջաներենով դասագրքերը փոխարինվել են

Նոր ուսումնական տարվա սկզբին Ախալքալաքի հանրակրթական դպրոցներում էր հայտնվել ադրբեջաներեն, ռուսերեն և հայերեն լեզուներով տպագրված Վրաստանի պատմության դասագրքեր: Կրթության նախարարությունը տեղեկանալով խնդրի մասին անմիջապես հետ էր կանչել դասագրքերը։ Jnews-ի հաղորդմամբ, Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնից տեղեկացնում են, որ արդեն նոր և առանց սխալների դասագրքեր են բաժանվել դպրոցներին:

Սեպտեմբերի 19-ին, Ախալքալաքի շրջանի հայկական դպրոցների 9-րդ դասարանի Վրաստանի պատմության որոշ դասագրքերում մի քանի թեմաներ ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներով էր ներկայացված:

Ադրբեջաներենով Վրաստանի պատմության դասագրքեր էին հայտնվել Ախալքալաքի թվով 3 գյուղերի՝ Խուլգումո, Դիլիսկայի 1-ին և Խավեթ գյուղի դպրոցներում: Ամբողջ խմբաքանակի մեջ ընդամենը 13 գիրք է հայտնաբերվել նման սխալներով:

«Երբ դասագրքերը բաժանեցինք հայկական դպրոցներին շրջանի մաշտաբով 13 դասագրեքերում ի հայտ եկավ խնդիրներ, կար ադրբեջաներեն, ռուսերեն, ինչպես նաև հակառակ կպցված էջեր, ոչ լրիվությամբ, բայց կային մի քանի էջեր: Այդ իսկ պատճառով գրքերը հետ կանչեցինք և ստուգեցինք, թե մենք, թե նախարարությունը: Սխալ կազմված դասագրքերը հետ ուղարկեցինք և մեկ շաբաթվա ընթացքում ստացանք նոր դասագրքեր»,- ասել է Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչանը։

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0